Սիրիայի իշխանությունները ժխտում են Հուլայում տեղի ունեցած սպանդին իրենց մասնակցության մասին լուրերը
Մերձավոր Արևելք
Սիրիայի իշխանություններն այսօր ժխտել են այն տեղեկությունները, որ կառավարական զորքերը որևէ առնչություն ունեն սիրիական Հուլա քաղաքում տեղի ունեցած սպանդի հետ: Հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ջիհադ Մաղդեսին, հաղորդում է France Presse-ը:
Վերջինս ընդգծել է, որ սպանդի հետևանքով մահացել են կանայք, երեխաներ և տարեց մարդիկ և որ սիրիական բանակը նման կերպ չի գործում:
Նախարարը հավելել է, որ Սիրիայի իշխանությունները կստեղծեն հատուկ հանձնաժողով՝ այդ դեպքերը քննելու նպատակով:
Հիշեցնենք, որ արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Սիրիայի կառավարական զորքերը գնդակոծել են հուլա քաղաքը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, որոնցից 32-ը՝ երեխաներ:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)