ԱՄՆ մի շարք քաղաքների բնակիչներ տարհանվել են անտառային հրդեհների պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները տարհանել են Նյու-Մեքսիկո նահանգի մի շարք քաղաքների ու բնակավայրերի բնակիչներին՝ բնակելի վայրերին մոտեցող անտառային հրդեհների պատճառով: Այս մասին հայտնում է Ռոյթեր լրատվական գործակալությունը: Նյու Մեքսիկո և հարակից նահանգներում սկսված հրդեհներն ընդգրկել են արդեն շուրջ 520 քկմ տարածք: Հրդեհների մեկուսացման և մարման աշխատանքներին մասնակցում է 580 հրշեջ-փրկարար:
«Կրակը նախօրեին այնքան էր ուժեղացել, որ մենք ստիպված էինք դուրս բերել մարտական հաշվարկները հրդեհված վայրերից: Եթե այսօր էլ երեկվա պես ուժեղ քամիներ լինեն, հրդեհը կծավալվի»,- նշել է Դեն Վե նահանգի հրշեջ ծառայության սպաներից մեկը:
Այս պահի դրությամբ ԱՄՆ արևմուտքում չոր և շոգ եղանակ է, ինչի պատճառով բնական ճանապարհով հրդեհներ են առաջացել Արիզոնա, Կոլորադո, Նևադա և Յուտա նահանգներում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)