Թունիսում բախումներ են տեղի ունեցել իսլամիստների և ոստիկանության միջև
Աշխարհ
Թունիսի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջենդուբա քաղաքում բախումներ են տեղի ունեցել իսլամիստների և ոստիկանների միջև: Այս մասին է հայտնել BBC-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին: Նախօրեին շուրջ 500 իսլամիստներ պայթուցիկ լուծույթով շշեր են նետել ոստիկանական բաժանմունքի վրա Ջենդուբա քաղաքում: Իրավախախտները պահանջել են ազատ արձակել մի շարք իսլամիստ-ծայրահեղականների, որոնք ձերբակալվել էին ալկոհոլային խմիչքներ վաճառող խանութների վրա հարձակում գործելու համար:
Դրանից հետո դիմակավորված մի քանի հարյուր իսլամիստներ, զինված քարերով, երկաթներով և դանակներով, հարձակումներ են գործել այն խանութների և սրճարանների վրա, որոնք վաճառել են ալկոհոլային խմիչքներ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ