Սիրիան հրաժարվել է թույլ տալ Քոֆի Անանի օգնականին ժամանել երկիր
Աշխարհ
Սիրիայի իշխանությունները հրաժարվել են թույլ տալ ՄԱԿ և Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Քոֆի Անանի օգնական Նասեր ալ-Կիդվույին ժամանել Սիրիա: Այս մասին են հայտնում արևմտյան ԶԼՄ-ները:
ԱՊԼ ներկայացուցիչը նշել է, որ Դամասկոսի այս որոշումը կապված է այն բանի հետ, որ Սիրիայի իշխանությունները չեն ցանկանում համագործակցել իրենց կազմակերպության հետ:
Քոֆի Անանի օգնականը պաղեստինյան ազգային վարչակարգի նախկին ղեկավար Յասեր Արաֆաթի ազգականն է: Ինչպես ավելի վաղ հայտնել է Ինտերֆաքսը, Քոֆի Անանը երկուշաբթի օրը կժամանի Դամասկոս:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ