Բոսնիայում ձերբակալված զույգը պարբերաբար անմարդկային տանջանքների է ենթարկել անչափահաս աղջնակին
Աշխարհ
Բոսնիայի ոստիկանությունը ձերբակալել է Միլենկո Մարինկովիչին և նրա կնոջը` Սլավոյկային` գերմանացի մի աղջնակի ստրկության մեջ պահելու համար: Այս մասին է հայտնում BBC-ն:
Իշխանությունների հաղորդմամբ` նրանք 8 տարի շարունակ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերել անչափահաս աղջկա հանդեպ: Զույգը ստիպողաբար աղջկան լծել է սայլին` ձիու փոխարեն, և ստիպել իրենց տեղից տեղ տանել: Հարևանների խոսքերով` նրանք կերակրել են աղջկան խոզերի լափով:
Տեղական մամուլը հայտնել է, որ աղջկան Բոսնիա է բերել նրա մայրը, որն ամուսնացած է եղել Մարինկովիչի հետ: Այժմ աղջիկը գտնվում է Թուզլա քաղաքում` ընտանեկան բռնություններից տուժածների համար նախատեսված որբանոցում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ