Նեպալի սահմանադրության ընդունումը կրկին հարցականի տակ է
Աշխարհ
Նեպալում քաղաքական ուժերը ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության գալ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Սահմանադրության վերջնական տարբերակը պետք է հաստատվի մինչև մայիսի 28-ը: Անցյալում քիչ չեն եղել դեպքերը, երբ սահմանադրության ընդունման ժամկետները փոփոխվել են: Եթե Նեպալի քաղաքական ուժերին չհաջողվի համաձայնության գալ այս անգամ ևս, հիմնական օրենքի բացակայության պայմաններում երկիրը հնարավոր է ընկղմվի քաղաքական վակուումի մեջ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ