«Հայկական ժամանակ». Սերժը կատաղած է
Հայկական Մամուլ
«Այսօր երեկոյան տեղի է ունենալու հանրապետական կուսակցության գործադիր մարմնի և խորհրդի նիստ, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է նաև Տավուշի հանրապետական մարզպետ Արմեն Ղուլարյանի պաշտոնանկության հարցը:
Երեկ Ղուլարյանը հրավիրվել էր նախագահական նստավայր. ժամը 12-ի սահմաններում նա այնտեղ էր: Ըստ իշխանական աղբյուրների, Սերժ Սարգսյանը մարզպետի վրա խիստ բարկացած է կիրակի օրը Իջևանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Ղալումյանի հաղթանակի կապակցությամբ: ՀՀԿ-ի համար այս նեղ օրերին նման կարևոր պոստը «կոալիցիոն թշնամուն» հանձնելը ՀՀԿ-ում դիտվել է դավաճանություն: ՀՀԿ ղեկավար մարմնի այսօրվա նիստի օրակարգային մյուս հարցերի մասին մանրամասներ դեռ հայտնի չեն: Չի բացառվում, որ այսօր այլ «հրաժարականների» մասին հայտարարություններ հնչեն»,- հայտնում է «Հայկական ժամանակ»–ը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ