Պակիստանի հարավ-արևմուտքում կատարված ահաբեկչության հետևանքով 3 մարդ է զոհվել
Աշխարհ
Պակիստանի հարավ-արևմուտքում` Բելուջիստան նահանգում, այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 3 մարդ է զոհվել, հաղորդում է Ֆրանս Պրես լրատվական գործակալությունը` հղում կատարելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին:
Միջադեպը տեղի է ունեցել Կվետտա քաղաքում: Ռումբը տեղադրված է եղել սայլում: Այն գործադրվել է հեռակառավարման վահանակի միջոցով:
Ահաբեկչության նպատակը եղել է ոստիկանական ավտոմեքենայի պայթեցումը, որը ռումբի պայթեցման պահին անցնելիս է եղել սայլի կողքով: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Սիկանդար Տարինը (Sikandar Tareen)` Ֆրանս Պրեսի հետ զրույցում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ