Քանդում են փակ շուկան (Թարմացված, Տեսանյութ)
Տեսանյութեր
Facebook-ի օգտատերերից Բիայնա Մահարին (Biayna Mahari) իր էջում ահազանգել է Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող Փակ շուկայի կազմաքանդման մասին. «Հենց հիմա քանդում են փակ շուկան, կամարները, տարածեք»:
Այս թեմայով ֆեյսբուքյան իր էջում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը գրել է. «Այն որ երկիրը իշխանություն չունի, դա հասկացանք: Իսկ ո՞ւր են սաստիկ ազգայնականներն ու հայրենասերները: Թե նրանց թափը միայն միասեռականների վրա է պատում: Օրը ցերեկով պատմական ու մշակութային մի կոթող է վարի տրվում: Թե նրանից միայն այն է անհանգստացնում, որ հանկարծ իրենք միասեռականությամբ չվարակվեն: Զավեշտ է»:
Տեսանյութում հստակ երևում է, որ շինության որոշ հատվածներ քանդվում են շինտեխնիկայի միջոցով` գիշերային խավարի պայմաններում: Նշենք նաև, որ, ըստ սոցցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունների, Փակ շուկայի տարածքը ձեռք է բերել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` «Yerevan city» սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը կառուցելու նպատակով: Տեսանյութը` Civilnet-ի:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն