116 զոհ, 300 վիրավոր` Սիրիայի Հուլ քաղաքում
Մերձավոր Արևելք
Րոպեներ առաջ РИА Новости-ն, հղում կատարելով ՄԱԿ դիվանագետի հաղորդած տվյալներին, հայտնել է, որ սիրիական Հուլ քաղաքում 116 մարդ է սպանվել, իսկ շուրջ 300-ը` վիրավորվել:
Ինչպես քիչ առաջ տեղեկացրել էր Լուրեր.com-ը, BBC-ի փոխանցմամբ` մոտակա ժամերի ընթացքում Նյու-Յորքում գտնվող ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում կկայանա Անվտանգության Խորհրդի արտակարգ նիստ, որի ընթացքում քննարկվելու են Սիրիայի Հուլ քաղաքում տեղի ունեցած արյունահեղություններն ու զանգվածային սպանությունները:
Հիշեցնենք, որ արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ` Սիրիայի կառավարական զորքերը գնդակոծել են Հուլա քաղաքը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 90 մարդ, որոնցից 32-ը՝ երեխաներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)