Վթար՝ մահացու ելքով
Հայաստան
Մայիսի 27-ին, ժամը 22.56-ին Սյունիքի մարզի «1-03» ծառայությանից տեղեկություն է ստացվել, որ Կապան-Գեղանուշ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը:
Պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի 355 ՏՍ 51 համարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Դժբախտ պատահարի հետեւանքով ուղեւորը՝ 26-ամյա Տիգրան Հարությունյանը, տեղում զոհվել է:
Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը ուղեւորներ 37-ամյա Ռոբերտ Անտոնյանը եւ 25-ամյա Էդգար Պողոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապան քաղաքի բժշկական կենտրոն:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի