Սերիական մարդասպան-մարդակերին ձերբակալել են
Աշխարհ
Չինաստանի ոստիկանությունը ձերբակալել է 11 սպանությունների գործով կասկածյալի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
56-ամյա Չժան Յունյմինը ձերբակալվել է Յուննան նահանգում։ Ինչպես հայտարարել են Հասարակական անվտանգության նախարարությունից, բազմաթիվ փաստերը ապացուցում են, որ 2008-ից ի վեր նա սպանել է 11 մարդու։ Հանցագործի զոհերը հիմնականում միայնակ անցորդներ էին։
Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով մարդասպանը մասնատում և այրում էր զոհերի մարմինները։ Բացի այդ, հաղորդվում է, որ 1979 թվականին Չժանն արդեն սպանության համար դատապարտվել էր մահապատժի, ինչը, բազմաթիվ ձգձգումներից հետո մեղմվել էր, և հանցագործն ազատ էր արձակվել 1997 թվականին։
Միևնույն ժամանակ, Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ Չինաստանում հանցագործին կնքել են «մարդասպան-մարդակեր» մականունով, քանի որ իր զոհերի հետ հաշվեհարդարից հետո նա հաճախ էր զբաղվել է մարդակերությամբ։ Այս մասին չինական գործակալությունները ոչինչ չեն հայտնում, սակայն Հոնգ-Քոնգյան The Standard թերթը մայիսի 25-ին ներկայացրել էր գործի որոշ մանրամասներ և մարդասպանի կիրառած մեթոդների որոշ նրբություններ։
Agence France-Presse-ը գտնում է, որ չինական լրատվությունը հատուկ է ծածկում գործի մանրամասները, քանի որ մարդակերություն Չինաստանում 1950-ականների արդյունաբերականացման ընթացքում նկատվել է։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ