Մահացել է ամերիկացի բռնցքամարտիկ Ջոնի Տապիան
Սպորտ
ԱՄՆ–ի Ալկուբերգ քաղաքում (Նյու Մեքսիկո նահանգ) 46 տարեկան հասակում մահացել է բռնցքամարտի աշխարհի հնգակի չեմպիոն Ջոնի Տապիան, հաղորդում է KOB–ը։
Տապիայի մարմինը մայիսի 27–ին հայտնաբերվել է նրա բնակարանում։ Բռնցքամարտիկի մահվան պատճառները դեռ հայտնի չեն, սակայն ոստկանությունը բռնությունը մահվան պատճառ քիչ հավանական է համարել։
Ջոնի Տապիան ծնվել է 1967–ին Ալկուբերգում։ Ապագա բռնցքամարտիկի հայրը սպանվել է նախքան նրա ծնվելը, իսկ մայրը մահացել է, երբ Տապիան մի քանի տարեկան էր։ Ամերիկացի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ սպորտ մուտք է գործել 1988–ին։
Իր ողջ գիտակցական կյանքում Տապիան պայքարել է թմրամոլության և քրոնիկ դեպրեսիայի դեմ։ 1990–ին նրան մի քանի տարով հեռացրել են սպորտից՝ կոկայինի պահպանման և օգտագործման համար։ 1999–ին կայացած մենամարտում պարտվելուց հետո բռնցքամարտիկը փորձել է թմրամիջոցի չարաշահման միջոցով վերջ տալ կյանքին։ Տապիան 2007–ին նույնպես նույն ճանապարհով փորձել է վերջ տալ կյանքին, ինչի պատճառով մի քանի օր հայտնվել է անգիտակից վիճակում։
Վերջին մենամարտը Տապիան անցկացրել է 2011–ի ամռանը։ Նա միավորներով հաղթանակ է տարել կոլումբիացի Մաուրիսիո Պաստրանուին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)