Կանզասի նահանգապետն արգելել է շարիաթը
ԱՄՆ
Կանզասի նահանգապետ Սեմ Բրաունբեքը ստորագրել է օրենքի մի նախագիծ, որն արգելում է նահանգի դատարաններին և կառավարական վարչություններին օտարերկրյա որևէ օրենսգրքի հիման վրա որոշումներ կայացնելը, տեղեկացում է Associated Press-ը։
Ինչպես շեշտվում է ամերիկյան ԶԼՄ-ներում, չնայած հատուկ չի նշվում, այդ օրինագիծը առաջին հերթին ուղղված է շարիաթի նորմերը դատարաններում կիրառելու դեմ։ Օրենքում ասված է, որ դատարանների որոշումները չեն կարող իրականացվել այնպիսի հիմքերով, որոնք մարդկանց համար չեն ապահովում նույն իրավունքները, ինչ ԱՄՆ սահմանադրությունը։
Օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ Այն հավանության է արժանացել նահանգի օրենսդրական ժողովի երկու պալատների կողմից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)