Փակ շուկայի հարակից շենքերի բնակիչները համոզված են, որ շուկան վերանորոգվում է
Հասարակություն
Քիչ առաջ Փակ շուկայի շրջակայքում էին հավաքվել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ճարտարապետներ, ինչպես նաև շուկայի տանիքի քանդման հետ կապված աղմուկից բողոքող քաղաքացիներ: Նրանց խոսքով՝ իրենք շուկայի աշխատողներ են ու համոզված են, որ շուկան վերանորոգվում է, և դրա տեղում սուպերմարկետ չի կառուցվելու:
Տեղում էր նաև «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը, որը նշեց, թե որևէ ցուցանակ փակցված չէ շուկայի տարածքում, որից կարելի է տեղեկանալ, թե ինչ տեսք է ունենալու շուկան հետագայում:
«Սեփականատերը, ըստ իմ տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանն է, ինչպես ինքն է ներկայացնում՝ իր կինը: Եզրակացությունս մեկն է՝ վանդալիզմը տեղի է ունենոմ ընտրություններից հետո: Կատարվում է այն ժամանակ, երբ կառավարությունը լուծարման փուլում է, անտերություն է, և որևէ գերատեսչություն չի կատարում պատշաճ վերահսկողություն»,- նշեց Սաֆարյանը:
Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն էլ ասաց, որ լիազոր մարմինը Մշակույթի նախարարությունն է, որը փաստորեն թքած ունի տեղի ունեցածի վրա:
«Նախարարության աշխատողները կամ վախկոտ են, կամ կոռումպացված են կամ էլ ոչինչ չեն հասկանում իրենց գործից»,- ասաց ճարտարապետը:
Նշենք, որ Ստյոպա Սաֆարյանը դիմելու է ոստիկանություն՝ «երեկ տեղի ունեցած հանցագործության մասին հաղորդում տալու համար»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը