Քոֆի Անանը մտադիր է հանդիպել Բաշար Ասադին
Աշխարհ
Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով Արաբական երկրների լիգայի և ՄԱԿ–ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանը մտադիր է վաղը Դամասկոսում հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ։ Անանը Սիրիայի մայրաքաղաք է ժամանելու արդեն այսօր և հանդիպելու է երկրի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ, հաղորդում է AFP-ն։
Հիշեցնենք, որ նախօրեին սիրիական Հուլա քաղաքի հրետանային ռմբակոծման հետևանքով զոհվել է առնվազն 108 մարդ, 300-ը` վիրավորվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ