Միջուկային փորձարկումներն օգնում են ուսումնասիրել նեյրոգենեզը
Աշխարհ
Կենսաբանները ցույց են տվել, որ ի տարբերություն շատ կենդանիների, մարդու ուղեղում հոտառական նոր նեյրոններ չեն ձևավորվում։ Այս հարցը պարզելու համար նրանց օգնել են կեսդարյա վաղեմության միջուկային փորձարկումների տվյալները։ Աշխատանքը հրապարակվել է Neuron պարբերականում, իսկ դրա համռոտ բովանդակությունը ներկայացնում է ScienceNow-ն։
Համեմատաբար վերջերս կենսաբանները պարզել են, որ նոր նեյրոնների կազմավորման գործընթացը (նեյրոգենեզը) տեղի է ունենում ոչ միայն երիտասարդ, այլև ծեր կենդանիների մոտ և ամբողջ կյանքի ընթացքում։ Այս արդյունքները ստացվել են կրծողների ուսումնասիրությունների արդյունքում։
Հասկանալի չէր, թե ինչպիսին է մարդու մոտ հոտառական նեյրոնների ձևավորման ընթացքը, քանի որ առողջ մարդկանց նկատմամբ անկարելի էր կիրառել նոր բջիջների գունանշման մեթոդը։
Մարդու ուղեղում նեյրոգենեզը պարզելու համար հեղինակները որոշեցին օգտագործել քիմիական նշման նման մի մոտեցում, ուրում, սակայն, քիմիական թունավոր մարկերը փոխարինվում էր 14C ածխածնի իզոտոպով։
Խնդիրն այն է, որ մթնոլորտում այդ իզոտոպի պարունակությունը կտրուկ կերպով աճել է անցյալ դարի կեսերին միջուկային փորձարկումների մեկնարկի հետևանքով։ 14C-ի խտությունը սկսեց դանդաղորեն նվազել միայն բաց միջուկային փորձարկումների վրա 1963 թվականին ներմուծված սահմանափակումներից հետո։ Համապատասխանաբար, սկսեց նվազել նաև այդ իզոտոպի պարունակությունը մարդու մարմնում և սննդի մեջ։ Ուստի, ուսումնասիրելով ԴՆԹ-ի իզոտոպային բաղադրությունը, կարելի է պարզել, թե երբ է այդ նուկլեինաթթուն սինթեզվել։
Հեղինակներն ուսումնասիրել են տարբեր տարիքում մահացած 15 անձանց ուղեղների նմուշների հոտառական կենտրոնները և պարզել, որ դրանցից յուրաքանչյուրում նեյրոնները կազմավորվել են մոտավորապես 1 տարեկանում։ Նմուշներում չեն հայտնավերվել ավելի ուշ տարիքում սինթեզված ԴՆԹ-ներ։
Այսպիսով, մարդու և կենդանիների միջև հոտառական նեյրոնների կազմավորման մեխանիզմի առումով մեծ տարբերություն կա։ Գիտնականների կարծիքով, դա պայմանավորված է այլ կաթնասունների համեմատ մարդու գոյատևման գործում հոտառության ունեցած ցածր նշանակությամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ