Դա հուշարձան է և պետք է մնա այնպես, ինչպես կա. Ճարտարապետների միության նախագահը՝ Փակ շուկայի մասին
Հասարակություն
Դա հուշարձան է և պետք է մնա այնպես, ինչպես կա։ Այս կարծիքը Փակ շուկան քանդելու վերաբերյալ Լուրեր.com–ի հետ զրույցում հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
Ըստ նրա՝ կարելի է միջամտություն կատարել, ամրացնել, այնպես, որ շենքը երկար կյանք ունենա, բայց «պահպանի և՛ իր ֆունկցիան, և՛ արտաքին տեսքը»։
«Դա հուշարձան է, դա արժեք ունեցող շենք է, դրան շատ մեծ ուշադրությամբ պետք է վերաբերվել», – կարծում է ճարտարապետը։
Մինասյանի խոսքերով՝ քաղաքապետարան և Քաղաքաշինության նախարարություն են ներկայացվել է մի շարք կոնստրուկտիվ առաջարկներ, որոնք պետք է քննարկվեն վերջիններիս կողմից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը