LG-ն ներկայացրել է մոբիլ սարքերի համար գերհստակ էկրաններ
Աշխարհ
LG ընկերությունը ներկայացրել է սմարթֆոնների համար նախատեսված նոր հեղուկբյուրեղային էկրաններ, որոնք թույլ են տալիս 1920x1080 պիքսել լուծունակությամբ (Full HD) պատկերներ ստանալ, հայտնում է Engadget-ը։
Էկրանի անկյունագիծը կազմում է ընդամենը 5 մատնաչափ, որից յուրաքանչյուրին բաժին է ընկնում 440 պիքսել։ Համեմատության համար նշենք, որ Samsung Galaxy S III սմարթֆոներում (4.8 մատնաչափ անկյունագծով) պիքսելների խտությունը մատնաչափի վրա կազմում է 306, իսկ iPhone 4S-ում (3.5 մատնաչափ անկյունագծով)՝ 326։
Էկրանում կիրառվում է LG ընկերության «ֆիրմային» տեխնոլոգիայով մշակված մատրից, որը կրում է AH-IPS անվանումը։ Այն ունի մեծ տեսադաշտ և գունային բարձր արտապատկերում։
Ընկերությունը պլանավորում է 2012-ի երկրորդ կեսին սկսել դրանց արտադրությունն ու թողարկումը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ