Գիտնականները լուսանկարել են Կարապի համաստեղության «թիթեռը»
Աշխարհ
Հաբլ (Hubble) դիտակով իրենց հետազոտություններն իրականացնող գիտնականները հանրությանն են ներկայացրել NGC 7026 մոլորակային միգամածության (որը տեսքով նման է թիթեռի) նոր լուսանկարները, որոնք հասանելի են դիտակի եվրոպական կայքում։
Միգամածությունը գտնվում է Արեգակնային համակարգից ավելի քան 6000 լուսատարի հեռավորության վրա, և երկնքում երևում է Կարապի համաստեղության գծասահմաններում։ Ի հակադրություն անվան, որը տրվել է այս տիպի երկնային օբյեկտներին այն ժամանակ, երբ աստղագետները դեռ քիչ բան գիտեին տիեզերքի կազմության վերաբերյալ, մոլորակային միգամածությունները տիեզերական ժամանակային մասշտաբների առումով համեմատաբար կարճատև գոյակցություններ են։
Դրանք կազմավորվում են, երբ Արեգակի պես աստղը իր կյանքիավարտին թոթափելով դուրս է նետում իր արտաքին շերտերը։ Դրանք աստղի շուրջ ձևավորում են դեռ ակտիվ աստղի ճառագայթումից շիկացած գազի ամպ, որը ճառագայթում է լուսային սպեկտրի բազմաթիվ հատվածերում՝ տարբեր գույներով, քանի որ բաղկացած է աստղային էվոլյուցիայի արդյունքում արտադրված տարաբնույթ նյութերից՝ ստեղծելով գեղեցիկ բազմագույն պատկերներ։
Նոր լուսանկարը կատարվել է Wide Field և Planetary Camera 2 սարքերով։ Այն բաղադիր պատկեր է, որի տվյալները ստացվել են օպտիկական երեք ճանապարհներով։ Հատկանշական է, որ այս լուսանկարը Hubble’s Hidden Treasures Competition մրցույթի մասնակից է, որի շրջանակներում բոլոր ցանկացողներին հասանելի է դառնում Հաբլի դիտակի լուսանկարների արխիվը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ