Եգիպտոսը Սիրիայում տեղի ունեցող բռնությունները դադարեցնելու կոչով դիմել է մահմեդական ժողովուրդներին
Մերձավոր Արևելք
Եգիպտոսը Սիրիայում տիրող բռնությունները դադարեցնելու կոչով դիմել է արաբական աշխարհի բոլոր երկրներին, հաղորդում է Reuters–ը։
Հիշեցնենք, որ Սիրիայի Հուլա քաղաքում նաօրեին 108 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ։ Սպանության մեջ մեղադրվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը։
«Մահմեդական եղբայրներ կուսակցությունը կոչ է անում արաբական և իսլամական պետություններին, միջազգային հանրությանը միջամտություն ցուցաբերել Սիրիայում բռնությունները դադարեցնելու համար, ինչն է՛լ ավելի անհրաժեշտ է դարձել միջազգային դիտորդական առաքելության մոնիթորինգի ձախողումից հետո», – հայտարարել է կուսակցության մամլո քարտուղար Մահմուդ Գոզլանը։
Նշենք, որ Եգիպտոսի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել «Մահմեդական եղբայրներ»–ի թեկնածուն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)