Սերգեյ Լոզնիցան Կաննի կինոփառատոնի FIPRESCI մրցանակակիր է դարձել
Գիտություն և Մշակույթ
«Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը սիրով շնորհավորում է անվանի բելառուս կինոռեժիսոր Սերգեյ Լոզնիցային Կաննի 65-րդ միջազգային կինոփառատոնում իր նոր «Մշուշում» ֆիլմով հեղինակավոր FIPRESCI (Կինոքննադատների միջազգային ֆեդերացիա) մրցանակին արժանանալու կապակցությամբ:
Նշենք, որ «Մշուշում» ֆիլմն այս տարի կներկայացվի նաեւ Երեւանում՝ «Ոսկե ծիրան» Երեւանի 9-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում:
Հիշեցնենք, որ Լոզնիցան երկու անգամ մասնակցել է «Ոսկե ծիրան»-ին. 2006թ. ներկայացրել է իր «Շրջապատում» վավերագրականը, իսկ 2010թ. ներկայացնելով իր «Իմ երջանկություն» ֆիլմը՝ արժանացել է Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակի:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում