Եգիպտոսի ԿԸՀ-ն մերժել է նախագահական ընտրություններին մասնակցած և չհաղթած թեկնածուների դիմումները
Աշխարհ
Եգիպտոսի ԿԸՀ-ն այսօր՝ մայիսի 28-ին, մերժել է նախագահական ընտրություններին մասնակցած և չհաղթած 4 թեկնածուների դիմումները, որոնցում նրանք մեղադրում են իրենց մրցակիցներին քվեարկության արդյունքները կեղծելու մեջ, հայտնում է արաբական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը։ Այս մասին հաղորդել է Interfax լրատվական գործակալությունը։
Այս մասին պաշտոնապես կհայտարարվի Կահիրեում հրավիրվելիք մամլո ասուլիսի ժամանակ, որտեղ կհրապարակվեն նաև նախագահական ընտրությունների առաջին փուլի վերջնական արդյունքները։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի նախկին կողմնակից Ահմադ Շաֆիկը, «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Մուհամմեդ Մուրսին, սոցիալիստ Համդին Սաբբահին և չափավոր իսլամիստ Աբդելմոնեյմ Աբուլ Ֆուտուհը դիմել էին երկրի ԿԸՀ՝ պահանջելով հետաքննել ենթադրյալ իրավախախտումները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ