Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Հասարակություն
Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին:
Հանրապետության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ և ներկա է գտնվել Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված ժողովրդական տոնախմբությանն ու համերգին:
Սարդարապատի հուշահամալիրում ՀՀ նախագահն այցելել է նաև Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը