ՀՀ ղեկավարությունը մասնակցեց Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը
Հասարակություն
Հանրապետության տոնի եւ Սարդարապատի հերոսամարտի 94-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ն. Ս. Օ. Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, պատգամավորներ, զինվորականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ մայիսի 28-ին այցելեցին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
Հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Վեհափառ Հայրապետը կատարեց հոգեհանգստի կարգ:
Երկրի բարձրագույն ղեկավարությունը մասնակցեց Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված ժողովրդական տոնախմբությանն ու համերգին, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի Հայոց ազգագրության եւ ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում դիտեց հերոսամարտի մասին պատմող ցուցանմուշները, ծանոթացավ վավերագրերին։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը