Ճապոնիայի մեծությամբ 2-րդ ավտոարտադրողը պրեմիում դասի մեքենաներ է արտադրելու Չինաստանում
Աշխարհ
Ճապոնիայի մեծությամբ 2-րդ ավտոարտադրող Nissan Motor Co-ն 2014 թվականից Infiniti մակնիշի ավտոմեքենաներ է արտադրելու Չինաստանում՝ փորձելով մարտահրավեր նետել համաշխարհային ավտոշուկայում գերիշխող գերմանական ընկերություններին։
Չինաստանում արտադրվելիք Infiniti ավտոմեքենաները թույլ կտան Nissan-ին գրեթե հավասար պայմաններում լինել Audi AG, Mercedes Benz и BMW AG ավտոարտադրողների հետ, որոնք տարիներ շարունակ ավտոմեքենաներ են արտադրել հենց ՉԺՀ-ում։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի սահմաններից դուրս Infiniti մակնիշի ավտոմեքենաներ արտադրելու մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են անցած տարի սեպտեմբերին՝ Ֆրանկֆուրտյան ավտոսրահում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ