Օլանդն ու Քեմերոնը կհամագործակցեն Ռուսաստանի հետ՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում
Մերձավոր Արևելք
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը մտադիր են միասին ճնշում գործադրել Սիրիայի գործող վարչակարգի վրա և համագործակցել Ռուսաստանի հետ՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում, ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ՝ պատրաստված Օլանդի և Քեմերոնի հեռախոսային բանակցությունների արդյունքում։
Ֆրանսիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը հեռախոսազրույցում իրենց աջակցությունն են հայտնել նաև ՄԱԿ և ԱՊԼ՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Քոֆի Անանի առաքելությանը։
Օլանդը համագործակցության հարցը պատրաստվում է քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը Փարիզ է ժամանելու հունիսի 1-ին, ասված է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)