Թուրքիան մտադիր է հեռակա կարգով դատապարտել իսրայելցի զինվորներին
Թուրքիա
Թուրքիան մտադիր է հեռակա կարգով դատապարտել 4 իսրայելցի նախկին դեսանտնիկների, որոնք 2 տարի առաջ մասնակցել են թուրքական նավի դեմ կազմակերպված գրոհին, որի միջոցով թուրք ակտիվիստները փորձել են հումանիտար օգնություն հասցնել Գազայի հատված։
Անկարայի դատարանը հաստատել է մեղադրանքը Իսրայելի 4 քաղաքացիների, այդ թվում՝ իսրայելական բանակի գլխավոր շտաբի նախկին հրամանատար Գաբի Աշկենազիի նկատմամբ։
Հիշեցնենք, որ թուրքական նավերի կողմից իսրայելական ռազմածովային ուժերի արգելափակումը հաղթահարելու փորձի հետևանքով զոհվել էր 9 ակտիվիստ։ Այդ միջադեպը լուրջ բացասական ազդեցություն էր ունեցել թուրք-իսրայելական հարաբերությունների վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)