Չինաստանում նախկին նախարարը հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից
Աշխարհ
ՉԺՀ երկաթգծերի նախկին նախարար Լյու Չժիձյունը հեռացվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցությունից այն բանից հետո, երբ նրան մեղադրել են կաշառակերության մեջ։ Սինհուա գործակալության փոխանցմամբ՝ նախկին նախարարը կաշառք է վերցրել և չարաշահել պաշտոնական դիրքն այն ժամանակ, երբ եղել է Չինաստանում արագընթաց երկաթուղիների ցանցի ստեղծման նախագծի պատասխանատուն։
Նշենք նաև, որ նա հեռացվել է նախարարի պաշտոնից անցյալ տարի, իսկ ներկայումս արդեն նրա գործով զբաղվելու են իրավապահ մարմինները։ Հիշեցնենք, որ 2011 թվականի հուլիսին արագընթաց գնացքների բախման միջադեպը Չինաստանում մեծ դժգոհություն էր առաջացրել, ինչին հետևել էին հասարակական տրանսպորտի անվտանգության և կաշառակերության միջև հավանական կապերի հետաքննության հասարակության պահանջները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ