Դոհայում հրդեհի հետևանքով 19 մարդ է զոհվել, այդ թվում՝ 13 երեխա
Աշխարհ
Քաթարի մայրաքաղաքի խոշորագույն առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 19 մարդ է զոհվել, այդ թվում՝ 13 երեխա։ Այս մասին այսօր հայտնել է Ռոյթեր գործակալությունը՝ հղում կատարելով Al Jazeera հեռուստաալիքին։
Հրդեհը բռնկվել է այսօր՝ մայիսի 28-ին, Դոհայի արևմտյան հատվածում գտնվող Villagio Mall առևտրի կենտրոնում։ Ավելի վաղ հաղորդվել էր 1 զոհի մասին։ Ֆրանս Պրես լրատվական գործակալության տվյալներով՝ զոհերի թվում են նաև Քաթարի քաղպաշտպանության ծառայության 2 փրկարարներ։
Նշենք նաև, որ Villagio Mall-ը Դոհայի ամենախոշոր առևտրի կենտրոններից մեկն է, որի տարածքում գործում են մեծ թվով խանութներ և ռեստորաններ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ