Կուդրինը կրկին ընդգծել է Մեդվեդևի հետ առկա իր տարաձայնությունները
Ռուսաստան
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը կրկին հաստատել է, որ նախագահ Մեդվեդևի և իր միջև տարաձայնությունները կապված են եղել ռազմական ծախսերը կրկնապատկելու հետ։ Այս մասին այսօր Կուդրինը Մոսկվայում հայտարարել է «Հազարամյակի զարգացման նպատակներ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» ֆորումի ժամանակ:
«Ռազմական ծախսերի աճի մեծացումը սպառնում է Ռուսաստանի առողջապահության և կրթության ոլորտներում ծրագրերի ֆինանսավորմանը: Ռուսաստանը հիմա ավելի շատ գումար պետք է տրամադրի առողջապահական ծրագրերին, քան կրկնապատկի ռազմական ծախսերը», -ասել է Կուդրինը: Կուդրինը նշել է, որ իր այդ դիրքորոշումն է եղել իր հրաժարականի հիմնական պատճառը։ Հիշեցնենք, որ Ալեքսեյ Կուդրինը 11 տարի շարունակ եղել է ՌԴ ֆինանսների նախարար և ՌԴ փոխվարչապետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)