Հանդուրժել «հայ ես՝ պիտի մեռնես» արտահայտությունը՝ նշանակում է ինքնասպանության գնալ
Աշխարհ
«Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր է հանդուրժողականության դրսևորումը։ Սակայն եթե կա քաղաքական պայքար, ապա սկիզբ է առնում մրցակցային, ապա կոնֆլիկտային հարաբերություն։ Անհանդուրժողականության հետևանքով դա էլ կարող է վերածվել պատերազմական հարաբերությունների»,– այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Նա համոզված է, որ եթե կա կոնֆլիկտ, ապա պետք է լուծել այն։ Բայց եթե այդ կոնֆլիկտը պատմական է ու խորքային, ապա այն միշտ ստեղծում է պատերազմ։ Պատերազմներից առաջ միշտ էլ վարկաբեկվում է հակառակորդը, որպեսզի ժողովուրդը ատի նրան ու լավ կռվի։
«Ինչպե՞ս հանդուրժող լինես թուրքերի նկատմամբ, եթե հայ բառն ամենավատ բառն է նրանց երկրում։ Ունեն «հայ ես՝ պիտի մեռնես» արտահայտությունը։ Հանդուրժել դա՝ նշանակում է ինքնասպանության գնալ»,–ասաց հոգեբանը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի