Ծառուկյանը չի հրաժարվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից, փոխարենը կարող է դուրս գալ ԱԱԽ կազմից. «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ
Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները, առաջիկայում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս կգա Ազգային անվտանգության խորհրդի կազմից: Հայտնի է, որնա այնտեղ էր ընդգրկվել որպես կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար: Սակայն հիմա, երբ ԲՀԿ-ն հրաժարվել է կոալիցիայի մաս կազմելուց, ի թիվս այլ պաշտոնների` հնարավոր է` լքի նաև սա: Լուրեր են շրջանառվում նաև, որ Ծառուկյանը գուցե հրաժարական տա Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից: ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը հերքել է միայն ՀԱՕԿ նախագահի պաշտոնից հրաժարականի մասին լուրերը, ինչ վերաբերում է ԱԱԽ-ին, ապա նա տեղեկություններ չուներ: Ըստ Զոհրաբյանի` դա պարզ կլինի Ծառուկյանի վերադարձից հետո: Ամենայն հավանականությամբ, նա Հայաստան կգա մայիսի 30-ին և կմասնակցի ԿԸՀ-ում մանդատ ստանալու պաշտոնական արարողությանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ