ԲՀԿ նախարարները ակտիվ «դվիժենի»-բանակցությունների մեջ են եղել ՀՀ նախագահի անվտանգության պետ Վաչոյի հետ. «Հրապարակ»
Հայկական Մամուլ
Սարդարապատում տոնական հանդիսությունից հետո իշխանական էլիտան, ինչպես միշտ, ճաշել է «Վարդավառ» ռեստորանային համալիրում:
Հանդիսության թամադան եղել է Ազատ Գասպարյանը: ԲՀԿ բոլոր նախարարները, բացի սպորտի նախարար Արթուր Պետրոսյանից, ներկա են եղել: Ավելին՝ նրանք ակտիվ «դվիժենի»-բանակցությունների մեջ են եղել ոչ միայն Սերժ Սարգսյանի անվտանգության պետ Վաչոյի, այլև կոլեգա-ՀՀԿ-ականների հետ:
Վերջիններիս պատմել են, որ թերթերից են իմացել, որ իրենք այլևս կոալիցիայում չեն, որ իրենցից ոմանց հայտարարությանը նախորդող օրերին Գագիկ Ծառուկյանը կանչել-ասել է՝ կոալիցիա ենք կազմելու, դուք էլ մնում եք ձեր պոստերում, բացի սպորտի նախարարից: Ու հիմա չեն հասկանում, թե վերջին օրվա ընթացքում ինչ է կատարվել, մանավանդ որ Գագիկ Ծառուկյանն էլ, առանց որևէ մեկին որևէ բան ասելու, հայտարարությունից անմիջապես հետո մեկնել է Բելառուս, այն դեպքում, երբ պետք է մեկներ մեկ օր անց: Ասել են, որ գիտեին, թե «էսօրը պիտի գա, բայց հիմա էլ ասում են՝ գալու է մայիսի 29-ին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ