19-ամյա Սթիվ Ջոբսի գրությունը աճուրդի է հանվել
Աշխարհ
Sotheby's աճուրդում ներկայացվել է Apple ընկերության ապագա գլխավոր տնօրեն Սթիվ Ջոբսի 1974 թվականին արված ծառայողական գրությունը, երբ նա դեռ աշխատում էր Atari ընկերությունում։
Գրությունը բաղկացած է 4 էջից և ուղղված է իր գործընկերոջը՝ Սթիվ Բրիսթոուին։ Դրանում Ջոբսը, որն այն ժամանակ դեռ 19 տարեկան էր, նկարագրում այն կատարելագործումները, որոնք կարելի կլիներ ներառել խաղային ավտոմատների համար նախատեսված World Cup Football խաղում։
Փաստաթղթի մի մասը հավաքված է գրամեքենայով, մյուսը՝ գրված է ձեռքով։ Մի քանի էջում կա նաև Ջոբսի անձնական կնիքի դաջվածքը՝ ձևակերպված All-One Farm Design ընկերության անունով, որի որպես հասցե նշված է Պալո-Ալտոյում Ջոբսի ծնողների ավտոտնակը, իսկ որպես տարբերանշան՝ բուդդիստական մի մանթրա։
Գրությունը գնահատել են 15-15 հազար դոլար։ Առևտուրը կկայանա հունիսի 15-ին։ Գրության արժեքը նրանում է, որ դա Ջոբսի հեղինակությամբ ամենավաղ փաստաթուղթն է։ Ավելի ուշ վկայություններն արդեն վերաբերում են Apple ընկերությանը, որը ձևավորվել է 1976 թվականին։
Atari ընկերություն Ջոբսն ընդունվել է 1974 թվականին՝ աշխատելով այնտեղ որպես տեխնիկ մինչև Apple Computers-ի հիմնումը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ