Իսրայելում ամուսինը բաժանվել է տանը 500 կատու պահող կնոջից
Աշխարհ
Իսրայելում րաբունական դատարանը հաստատել է ամուսնու խնդրանքով ապահարզանի դիմումը, քանի որ նա այլևս չէր ցանկանում ապրել կնոջ հետ մի տանը, ուր 550 կատու կա, հաղորդում է NEWSru.com-ը։
Ամուսնու խոսքերով՝ կյանքն այլևս անտանելի էր. իր կինը ապաստան էր տվել 550 կատվի, հնարավոր չէր քնել իր մահճակալին դրանց վրա բազմող կատուների ահռելի քանակի պատճառով։ Հնարավոր չի եղել նաև հոգալ տարրական հիգիենան, պատրաստել ուտելիք, սնվել։
Ամուսինները փորձում էին խուսափել ապահարզանից, ստանալով դատարանից հաշտվել փորձելու առաջարկ, սակայն տարաձայնությունները հարթել այդպես էլ չհաջողվեց. կինը հրաժարվեց իրականում բաժանվել հենց կատուներից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ