Եգիպտոսում բողոքի ցույցի մասնակիցներն այրել են թեկնածուի շտաբը
Մերձավոր Արևելք
Այսօր Կահիրեում նախկին վարչապետ Ահմադ Շաֆիքի՝ նախագահական ընտրություններում մասնակցության դեմ բողոքի ցույցի մասնակիցներն այրել են նրա նախընտրական շտաբը։ Երիտասարդների մի խումբ ներխուժել է մայրաքաղաքի կենտրոնական շրջաններից մեկում գտնվող շենքը, իրարանցում առաջացրել, իսկ ապա նետել բռնկվող հեղուկով շշեր և հեռացել։
Այդ ընթացքում նրանք վանկարկել են հակաիսլամիստական կարգախոսներ։ Հիշեցնենք, որ իսլամիստների թեկնածու Մոհամմադ Մուրսին, ըստ առաջին փուլի արդյունքների, ընտրությունների առաջատարն է։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)