Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ալմաթի
Աշխարհ
Այսօր Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը՝ 2011 թ.-ի նոյեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Նիստի ընթացքում կքննարկվեն և կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր:
Այցի ընթացքում պլանավորված են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ. Ժադոբինի և Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ. Եժելի հետ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի