Պակիստանյան գյուղում պարերը վեր են ածվել մահապատժի
Աշխարհ
6 պակիստանցի մահապատժի է դատապարտվել հարսանիքում պարելու և երգելու համար, հայտնում է Ինտերֆաքսը։ 4 կին և 2 տղամարդ հարսանիքում իբր գտնվելիս են եղել միասին, պարել և երգել են, ինչը համայնքի նորմերի խախտում է։
Պարերը բջջային հեռախոսով նկարահանել է ականատեսներից մեկը։ Տեղի ոստիկանության ներկայացուցիչ Աբդուլմաջիթ Աֆրադիի խոսքերով, տեսանյութում մոնտաժված կադրեր կան, ինչը հիմք չի տալիս մտածելու, թե տղամարդիկ և կանայք միևնույն վայրում են գտնվել (ինչը նրանց դեմ առաջադրվող հիմնական մեղադրանքն է)։
«Նրանք բոլորն առանձին-առանձին են նկարահանվել։ Ես իմ աչքերով եմ ծանոթացել այդ տեսանյութի հետ. դրանում ցուցադրված են տղամարդիկ, երգող կանայք, ապա՝ այլ կադրում՝ պարող տղամարդ, հետո մի այլ կադր կա, որում նստած նկարահանված է ինչ-որ մեկը», - ասել է Աֆրիդին, որն անձամբ կասկածում է, որ դեպքի պատճառը միջցեղային թշնամանքն է։
Մուսուլմանական հավատքը, որը Պակիստանում պետական կրոն է, իր որոշ ծայրահեղական դրսևորումներում արգելում է երաժշտություն լսել, իսկկանանց՝ երգել տղամարդկանց ներկայությամբ։ Պարերը ևս հաճախ արգելված են։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ