Չավեսն առաջարկել է սահմանադրորեն ամրագրել իր իշխանության սոցիալական ծրագրերի անհրաժեշտությունը
Աշխարհ
Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսն առաջարկել է սահմանադրորեն ամրագրել իր իշխանության օրոք սկսված սոցիալական ծրագրերի շարունակության անհրաժեշտությունը։ Վերջինս այս մասին երկուշաբթի հայտարարել է Վենեսուելայի պետական հեռուստատեսության եթերում։
«Խորհրդարանը պետք է նախաձեռնի Սահմանադրության մեջ ամրագրել սոցիալական ծրագրերի շարունակության անհրաժեշտությունը», – ասել է Չավեսը։
Հոկտեմբերին, Վենեսուելայում տեղի կունենան նախագահական ընտրություններ։ Չավեսի հակառակորդ, ընդդիմադիր Ժողովրդավարական միասնություն դաշինքի առաջնորդ Էնրիկե Կապրիլիոսը հայտարարել է, որ «անհրաժեշտ է շարունակել երկրի ներկա նախագահի 13 տարի շարունակվող սոցիալական ծրագրերն, այլև բարելավել դրանք»։
Չավեսը, մեկնաբանելով իր մրցակցի հայտարարությունը, այն «անամոթություն և դեմագոգիա» է անվանել։ Վերջինս խոստացել է Կապրիլիոսին հաղթել «նոկաուտով», հաղորդում է Itar-Tass–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ