Facebook-ը կգնի դեմքերի ճանաչորոշման ծառայությունը
Աշխարհ
Facebook սոցցանցը պլանավորում է ձեռք բերել Face.com ընկերությունը, որը զբաղվում է լուսանկարներում դեմքերի ճանաչորոշման տեխնոլոգիաների մշակմամբ։ Այս մասին հայտնում է The Next Web-ը։
Գործարքի գումարը հնարավոր է՝ կազմի 80-ից 100 միլիոն դոլարի չափ։ Face.com-ի ղեկավար Ջիլ Հիրշը (Gil Hirsch) հրաժարվել է մենկաբանել իր ծառայության հնարավոր վաճառքի մասին լուրը։
Face.com-ը ստեղծվել է Իսրայելում 2007 թվականին։ 2010-ի սեպտեմբերին պրոյեկտը դարձել է միջազգային ընկերություն։ Ռուսաստանին է պատկանում բաժնետոմսերի 18.4%-ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ