40-ն անց կանայք ծննդաբերում են ավելի խելացի և առողջ երեխաներ, քան 40-ից ցածր կանայք
Հասարակություն
Երկար ժամանակ բժիշկները խորհուրդ էին տալիս 40–ն անց կանանց երկար մտածել՝ ծննդաբերելուց առաջ։ Սակայն, բրիտանացի գիտնականները պարզել են, որ 40-ն անց կանայք մեծամասամբ ավելի ուշադիր և պատասխանատու ծնողներ են դառնում, քան այն կանայք, որոնք դեռ 30–ն էլ չեն բոլորել։
Լոնդոնի համալսարանական քոլեջի և Բիրքբեկի քոլեջի գիտնականները վերլուծել են հասուն տարիքում ծննդաբերած հազարավոր մայրերի երեխաների առողջական վիճակն ու մտավոր զարգացման մակարդակը։
Արդյունքները զարմացրել են նույնիսկ հետազոտող գիտնականներին։ Պարզվել է, որ 40-ն անց կանանց երեխաներն ավելի զարգացած, առողջ և կենսուրախ են՝ համեմատած նույն տարիքի այն երեխաների հետ, որոնց մայրերն ավելի երիտասարդ են։
Փորձագետների դիտարկմամբ՝ առաջին խմբի երեխաների հետ ավելի քիչ են պատահում դժբախտ պատահարներ և նրանք ավելի քիչ են ունենում առողջական խնդիրներ, ինչպես նաև նրանք ավելի մեծ բառապաշար և ավելի բարձր IQ ունեն։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը