Թուրք պատգամավոր Լեյլա Զանային սպառնում է մինչև 21 տարվա ազատազրկում
Թուրքիա
Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը պահանջել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Լեյլա Զանային դատապարտել 9-21 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Լեյլա Զանան ձերբակալվել էր փետրվարի 8-ին, սակայն նույն օրն' ավելի ուշ ազատ էր արձակվել: Դիարբեքիրի դատարանի կողմից ընդունված մեղդրանականում նա մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու», «հակաօրինական հավաքների և երթերի մասնակցելու, չնայած նախազգուշացումներին' չցրվելու», «հանցանքն ու հանցավորին գովելու» մեջ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր ձերբակալվել, ապա կալանավորվել են:
Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)