Միշել Օբաման սուզանավի հովանավոր է դարձել
ԱՄՆ
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման համաձայնել է դառնալ «Illinois» կառուցվող սուզանավի հովոնավորը։ Սուզանավն անվանակոչվել է ի նշան ՄԻշելի հարազատ նահանգի, հաղորդում է San Francisco Chronicle–ը։
Սուզանավի հովանավորի կոչումը պահանջում է, որպեսզի Միշել Օբաման մասնակցություն ունենա անձնակազմի առօրյային, անձամբ կապեր հաստատել նավաստիների և նրանց ընտանիքի անդամների հետ։
«Virginia» սուզանավի բազայի վրա կառուցվող «Illinois»–ը ԱՄՆ–ի նավատորմի կազմում կընդգրկվի 2015–ին։ Սուզանավի կառուցման աշխատանքներն ընթանում են Կոննեկտիկուտ նահանգի Գրոտոն և Վիրջինիա նահանգի Նյուպորտ–Նյուս քաղաքներում։
Սուզանավի ողջ անձնակազմը կանայք են լինելու, որը լինելու է կին անձնակազմ ունեցող սուզանավը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)