Հոնգ-Քոնգում վաճառքի է հանվել բացառիկ «մարսյան» ադամանդը
Աշխարհ
Հոկգ-Քոնգյան աճուրդում շուտով վաճառքի կհանվի ամենամեծ վարդագույն ադամանդներից մեկը, որի գինը կարող է կազմել 8-12 միլիոն դոլար։
«Մարսյան վարդագույն» ադամանդի կշիռը կազմում է մոտ 12 կարատ։ Ամերիկյան ադամանդագործ Ռոնալդ Ուինսթոնը այդ անունն ադամանդին տվել էր դեռ 1976 թվականին՝ նշելով Մարս մոլորակ NASA ընկերության կողմից արբանյակի արձակումը։
Այս ադամանդի հետ համեմատվել կարող է միայն «Ուիլյամսոնի վարդագույն» անունը կրող քարը, որի կշիռը 23.6 կարատ է և պատկանում է Բրիտանիայի թագուհուն։
Իմիջիայլոց, վերջինս երբեք վաճառքի չի հանվել, քանի որ այն գտնվել է Տանզանիայում և նվիրվել թագուհուն 1947 թվականին արքայազն Ֆիլիպի կողմից։ Ավելի ուշ դրանից ապարոշ են կերտել։
Christie's աճուրդի տունը վստահեցնում է, որ սա ամենամեծն է մինչ այժմ վաճառքի հանված բոլոր ադամանդներից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ