Հունիսի 1-ի հիմնական միջոցառումները տեղի կունենան Հաղթանակ զբոսայգում և Կենդանաբանական այգում
Հասարակություն
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն այս տարի Երևանում նշվելու է բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում, բազմաթիվ տոնական միջոցառումներով՝ տոնախմբություններով, կավճանկար-մրցույթներով, համերգային ծրագրերով, հյուրասիրությամբ: Այդուհանդերձ, գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Երևանի կենդանաբանական այգում և Հաղթանակ զբոսայգում:
Երևանի կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու: Երեխաների պաշտպանության միջազգային օրն այգում նախատեսված են նաև համերգային ծրագիր, տիկնիկային ներկայացումներ, հյուրասիրություն:
Զբոսայգում 25 ատրակցիոններ մինչև 16 տարեկան երեխաների համար հունիսի 1-ին անվճար են լինելու ժամը 10:00-ից 13:00-ը, իսկ մանկական տոնական միջոցառումները շարունակվելու են մինչև ժամը 19:00-ն, այնուհետ մինչ 23:00-ը զբոսայգու բեմում ելույթ են ունենալու հայկական էստրադայի հայտնի երգիչներ: 22:00-ին կտրվի մեծ հրավառություն:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ ընդգծել է, որ հունիսի 1-ին նախատեսված հիմնական միջոցառումներին մասնակցելու են նաև Երևանում գործող 3 հատուկ դպրոցների սաները, ում տրանսպորտային խնդիրները ևս, անհրաժեշտության դեպքում, քաղաքապետարանը պատրաստակամ է հոգալ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը