Աֆղանստանում մեկնարկելէ «Լոյա ջիրգա» հավաքույթը
Աշխարհ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր մեկնարկել է «Լոյա ջիրգա» Աֆղանստանի առաջատար քաղաքական գործիչների ամենամյա հավաքույթը։ Հավաքույթի բացմանը մասնակցել են 2.000 մարդ՝ Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի գլխավորությամբ։
Քարզայը համաժողովի բացման ելույթում նշել է, որ ՆԱՏՕ–ի զորքերը դեռևս մի քանի նահանգներում իրենց վերահսկողության տակ են պահում Աֆղանստանի իշխանություններին։ Խոսելով Միացյալ նահանգների հետ հարաբերությունների մասին՝ Քարզայն ընդգծել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք լինեն այնպես, ինչպես երկու ինքիշխան պետությունների հարաբերություններն են։ Հաղորդում է "BBC" լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ–ն իր առաքելությունն Աֆղանստանում ավարտում է 2014 թ.-ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ