Դադարեցվում է սոցիալական ապահովության քարտերի համար քաղաքացիների դիմումների ընդունումը
Հասարակություն
Հարգելի քաղաքացիներ
Համաձայն «Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենքի /30.11.2011թ./ դրույթների, սույն թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած է համարվում «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը, ինչով պայմանավորված «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների կողմից դադարեցվում է սոցիալական ապահովության քարտերի համար քաղաքացիների դիմումների ընդունումը:
Ս.թ. հունիսի 1-ից հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ բնակչության պետական ռեգիստրը վարող լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը կամ քաղաքացու բնակության վայրի տարածքային անձնագրային ծառայություն:
«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը