Բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից 1.41 մլն. դրամ է մուտք արվել ՀՀ պետբյուջե
Հասարակություն
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21.05-26.05.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 450.0 հազ. դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում:
Մասնավորապես՝
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 3 հատ խեցգետնորսիչ:
Հողերի պահպանության ոլորտ
ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30 հազ. դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի ՏԲ կողմից 4 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 320.0 հազ. դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.41 մլն. դրամ գումար:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը