Ամերիկյան անօդաչու թռչող սարքերը 72 ժամում 31 մարդ են սպանել
ԱՄՆ
Եմենում, Պակիստանում և Աֆղանստանի որոշ նահանգներում ամերիկյան անօդաչու թռչող սարքերի իրականացրած հարձակումներից զոհվել է 31 մարդ։ Այդ հատուկ գործողությունները տևել է 72 ժամ, հաղորդում է Reuters–ը։ Հրթիռակոծվել է Եմենի Բայդա շրջանը, այնուհետև Ռադա նահանգը։
ԱՄՆ–ի փոխանցմամբ՝ իր գլխավոր թիրախը Բայդայում գտնվող «Ալ–Կաիդայի» առաջնորդներից՝ Քայեդ ալ Դահաբն է։ Սակայն Պակիստանի քաղաքացիները համոզված են, որ ԱՄՆ–ի օդուժի հարձակումները միտումնավոր են և ուղղված են Պակիստանի իշխանությունների դեմ։
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավելի վաղ հայտարարել էր, որ անօդաչու կործանիչների գործողություններն ուղղված են «Ալ–Կաիդայի» ահաբեկիչներին ոչնչացնելուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)